Ֆրանսիացիներին պարտավորեցրել են կորոնավիրուսի...

Ֆրանսիայում հունվարի 15-ից սանիտարական անցաթղթերը վավեր չեն լինի առանց պատվաստանյութի կրկնակի չափաբաժնի՝ COVID-19-ի դեմ երկրորդ պատվաստումից յոթ ամիս անց, հայտարարել է երկրի առողջապահության նախարարության ղեկավար Օլիվյե Վերանը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

«Հունվարի 15-ից 18-65 տարեկան ֆրանսիացիների սանիտարական կտրոնն այլևս չի գործի։ Երրորդ չափաբաժնի համար այս մարդիկ երկու ամիս ժամանակ կունենան: Երկրորդ պատվաստումից հետո հինգից յոթ ամիս ժամանակ կունենաք, որպեսզի վերապատվաստվեք»,- ասուլիսի ժամանակ ասել է Վերան։