Ֆրանսիացի զինվորականները Մակրոնին նախազգուշաց...

Valeurs actuelles հրատարակությունը հրապարակել Է ֆրանսիացի պաշտոնաթող գեներալների ու սպաների՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված բաց նամակը, որում նրանք նախազգուշացրել են ռասայական պատերազմի եւ պետական հեղաշրջման վտանգի մասին:

Այդ նամակում ավելի քան հարյուր պաշտոնաթող ֆրանսիացի գեներալների ու սպաներ նշում են քաղաքացիական պատերազմի սպառնալիքի մասին, որը բխում Է կրոնական ֆանատիկոսներից եւ իսլամիստներից, որոնց օրենքները հակասում են Ֆրանսիայի Սահմանադրությանը:
«Բռնությունն աճում Է օրեցօր: Տասը տարի առաջ ո՞վ կգուշակեր, որ պրոֆեսորը երբեւիցե կգլխատվի իր քոլեջից դուրս գալիս»,-հարցնում են նամակի հեղինակները: Նրանք նաեւ նախազգուշացնում են պետական հեղաշրջման մասին այն դեպքում, եթե Մակրոնը շարունակի ոչինչ չանել:
«Ինչպես տեսնում ենք, հապաղելու ժամանակ չկա, այլապես վաղը քաղաքացիական պատերազմը վերջ կդնի այս աճող քաոսին, եւ մահերի թիվը, որոնց համար դուք եք պատասխանատվություն կրելու, կսկսի հազարներով հաշվվել»,-եզրափակել են պաշտոնաթող զինվորականները: Ուղերձին, որը հրապարակվել Է ԶԼՄ-ներում, հավանություն են տվել ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին լե Պենը եւ մոտավորապես հազար գործող բանակային սպաներ ու զինվորներ, հաղորդել Է BBC News-ը:
Զինված ուժերի նախարար Ֆլորենս Պառլին հիշեցրել Է, որ զինված ուժերում ծառայողներին արգելվում Է կարծիք հայտնել քաղաքական կամ կրոնական հարցերի վերաբերյալ: Խախտողների դեմ «պլանավորվում Է սահմանել պատժամիջոցներ»,-հավելել Է նա:
2020 թվականի հոկտեմբերի 16-ին իսլամ ահաբեկիչը պատմության ուսուցիչ Սամյուել Պատին գլխատել Էր Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտակայքում: Սպանված տղամարդը պատմություն Էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր Է անցկացրել եւ ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Հանցագործությունը կատարել Էր չեչենական ծագմամբ 18-ամյա միգրանտը Ռուսաստանից: Ավելի վաղ 2015 թվականի հունվարին մի քանի զինված մարդիկ ներխուժել են Charlie Hebdo ֆրանսիական երգիծական շաբաթահանդեսի խմբագրություն եւ գնդակահարել 12 մարդու, որոնցից ութը լրագրողներ Էին: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Ալ Քաիդա»-ի եմենյան բաժանմունքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: