Apple-ի խոշոր մատակարար Foxconn-ի տնօրեն, միլիարդատեր Թերի Գոուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ պատրաստվում է դառնալ Թայվանի հաջորդ նախագահ։ Նա 2024 թվականի ընտրություններին կմասնակցի որպես անկախ թեկնածու:
Գոուն հեռացավ Foxconn-ի ղեկավարի պաշտոնից 2019 թվականին և այդ տարի ի ցույց դրեց նախագահական նկրտումները, բայց դուրս եկավ այն բանից հետո, երբ չկարողացավ հաղթել Թայվանի գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ Kuomintang KMT-ի թեկնածությունը, որն ավանդաբար սերտ կապեր ունի Չինաստանի հետ:



