Պենտագոնի նոր ղեկավար Փիթ Հեգսեթը մտադիր է զրկել ԱՄՆ Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի նախկին նախագահ Մարկ Միլիին անձնական պաշտպանությունից և գաղտնի տեղեկատվության հասանելիությունից։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Բացի այդ, ըստ նրանց տեղեկությունների, ԱՄՆ ռազմական գերատեսչության գլխավոր տեսուչի պաշտոնակատար Սթիվեն Ստեբինսը պետք է հանձնաժողով հավաքի, որը կորոշի, թե արդյոք Միլիի կոչումը կնվազեն այն պատճառով, որ նրա գործողությունները «խարխլել են հրամանատարական շղթան ԱՄՆ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում»:
Ավելի վաղ ամերիկացի լրագրող և The Washington Post թերթի խմբագրական խորհրդի անդամ Բոբ Վուդվորդը հայտնել էր, որ Միլին Թրամփին անվանել է ֆաշիստ և երկրի համար ամենավտանգավոր մարդը։
Միլին եղել է նրանց թվում, ում նախապես ներում է շնորհվել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից նախքան Սպիտակ տունը լքելը:



