
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մարտին Կիեւին խոստացել է 3,5 միլիարդ եվրոյի չափով օգնության նոր տրանշ փոխանցել գործող ծրագրերի շրջանակում։ Այդ մասին նա հայտնել է Կիեւում ելույթ ունենալիս, որի տեքստը տարածել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։ «Եվրոպան այստեղ է, որպեսզի ուժեղացնի Ուկրաինան կրիտիկական պահերին։ Կարող եմ հայտարարել, որ Ուկրաինային 3,5 մլրդ եվրոյի չափով օգնության նոր տրանշը կհասնի մարտին»,- ասել է ֆոն դեր Լյայենը։ Եվրամիությունը շարունակում է Կիեւին հատկացումներ անել 50 մլրդ եվրոյի ծավալով մակրոֆինանսական օգնության շրջանակում, մինչեւ 2027թ. վերջ, որոնք Եվրահանձնաժողովը ներգրավել է որպես վարկ՝ մինչեւ 2042թ. մարման պայմանով։