Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին անվստահություն հայտնելու բանաձևը չկարողացավ ապահովել անհրաժեշտ թվով ձայներ այս շաբաթ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում, հաղորդել է ТАСС-ը։
Նախաձեռնության օգտին քվեարկել է 165 Եվրախորհրդարանի անդամ, դեմ՝ 390, իսկ ձեռնպահ՝ 10: Բանաձևի հեղինակները մեղադրել են Եվրոպական հանձնաժողովի ղեկավարին եվրոպացի ֆերմերների մտահոգությունները չլսելու և իր լիազորությունները գերազանցելու մեջ:
Ֆոն դեր Լեյենը չի մասնակցել Եվրախորհրդարանի նիստին, որտեղ քննարկվում էր իր նկատմամբ անվստահության երրորդ քվեարկությունը։ Այս քվեարկությունը նախաձեռնել է «Հայրենասերներ» խորհրդարանական խումբը, որը աջակցում է Եվրահանձնաժողովի որոշմանը՝ ստորագրել ազատ առևտրի համաձայնագիր Եվրամիության և Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (Մերկոսուր) միջև։ ԵՄ գյուղատնտեսական լոբբիի և մի շարք աջակողմյան կուսակցությունների կարծիքով, այս համաձայնագիրը կոչնչացնի գյուղատնտեսական արտադրության եվրոպական մոդելն՝ այն դուրս մղելով էժան հարավամերիկյան արտադրանքով։



