Ֆոն դեր Լայենը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցնե...

Եվրամիությունը, հնարավոր է, մոտ ժամանակներս համաձայնեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքների շուրջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

«Հավանաբար, մենք մոտ ժամանակներս կկարողանանք ավարտել այս աշխատանքը», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։ 

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան նույնպես նշել է, որ ԵՄ-ն կշարունակի աշխատանքն այս հարցի շուրջ։

Ըստ Euronews-ի՝ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ԵՄ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ կպահպանի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու նկատմամբ իր վետոն։ Լրատվամիջոցը նշում է, որ ինչպես Սլովակիան, այնպես էլ Հունգարիան մեծ կախում ունեն ռուսական նավթից և գազից, ինչից աստիճանաբար հրաժարումը մտնում է պատժամիջոցների նոր փաթեթի մեջ։