
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Եվրամիության պաշտպանական արդյունաբերությունն ուժեղացնելու և ռազմական կարողությունները մեծացնելու նոր ծրագրի մասին: Այն կարող է կազմել մոտ 800 միլիարդ եվրո:
«Մենք ապրում ենք ամենակարևոր և վտանգավոր ժամանակներում: Կարիք չկա ասելու՝ ինչ կործանարար հետևանքների կարող ենք բախվել»,- մտահոգություն է հայտնել ֆոն դեր Լայենը:
Նա վերահաստատել է Ուկրաինային աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը, կոչ արել գործընկերներին արագացնել և ավելացնել Կիևին ռազմական մատակարարումները: