
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հուլիսի 24-ին կայցելեն Չինաստան։ Այս մասին հայտարարություն է տարածել Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Չինաստանի և Եվրոպայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Եվրոպական խորհրդի նախագահ Կոշտան և Եվրահանձնաժողովի ղեկավար ֆոն դեր Լայենը հուլիսի 24-ին կայցելեն Չինաստան»,- ասվում է հայտարարության մեջ։
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն առանձին հանդիպումներ կունենա Կոշտայի և ֆոն դեր Լայենի հետ։
«Բացի այդ, Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը Եվրամիության երկու ղեկավարների հետ կանցկացնի Չինաստան-ԵՄ 25-րդ գագաթնաժողովը»,- հայտնել են Չինաստանի ԱԳՆ-ից։