«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը հունիսի 6-ից սկսում է Երևան- Թեհրան-Երևան երթուղով չվերթները։ Թռիչքի մեկնարկը նշանավորվելու է կարևոր իրադարձությամբ։ Հունիսի 6-ին լրանում է մեծագույն կոմպոզիտորներից մեկի՝ Արամ Խաչատրյանի 120-ամյակը և ավիաընկերությունը որոշել է օդանավերից մեկն անվանակոչել Արամ Խաչատրյանի անունով։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «FLYONE ARMENIA» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
«Մենք կապի մեջ ենք կոմպոզիտորի ընտանիքի հետ, ունենք համաձայնություն։ Կարծում եմ, որ Արամ Խաչատրյանի անունը կրող օդանավի ճախրանքը հայ մշակույթն աշխարհին տեսանելի կդարձնի։ Որպես ավիաընկերություն մենք ուշադրություն ենք դարձնում մեր արժեքների քարոզին»,-ասաց Արամ Անանյանը։
Դեպի Թեհրան նախատեսվում է իրականացնել շաբաթական չորս չվերթ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ: