Flyone Armenia-ն Երևան-Եկատերինբուրգ երթուղով...

Flyone Armenia ավիաընկերությունը հոկտեմբերի 19-ից մեկնարկելու է Երևան-Եկատերինբուրգ-Երևան երթուղով չվերթներ։

Դրանք կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: ‌