
FLYONE ARMENIA ավիաընկերությունը տվել է Երևան -Միներալինե Վոդի - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը: Նշված ուղղությամբ առաջին թռիչքը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Միներալնիե Վոդիի Միխայիլ Լերմոնտովի անվան միջազգային օդանավակայան իրականացվել է 2022 թ․ նոյեմբերի 14-ին:
Ինչպես հայտնում են ավիաընկերությունից, FLYONE ARMENIA ազգային ավիաընկերության թռիչքային քարտեզում Միներալնիե Վոդին Ռուսաստանի Դաշնության հինգերորդ քաղաքն է: Չվերթերի հաճախականությունը հետևյալն է՝ շաբաթական 3 չվերթ, երկուշաբթի, չորեքշաբթի, և շաբաթ օրերին։
«Այս չվերթը արագ և հարմարավետ ճամփորդելու ևս մեկ հնարավորություն է։ Վստահ ենք, որ այն պահանջված կլինի թե ուղիղ, թե տարանցիկ շրջագայությունների համար», - նշել է FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.: 2022թ․ հոկտեմբերին ընկերությունը դարձավ հայաստանյան շուկայի առաջատարը տեղափոխած ուղևորների թվով։ FLYONE ARMENIA-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Սոչին, Եկատերինբուրգը, Փարիզը, Լիոնը, Քիշնևը, Թբիլիսին և Ստամբուլը:
Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և A319 ինքնաթիռներից։ Դրանք համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: