Իրանի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ԱՄԷ-ից դեպի Հայաստան իրականացվող թռիչքները ժամանակավորապես դադարեցվել էին, ինչի պատճառով հարյուրավոր մեր հայրենակիցներ մնացել էին Միացյալ Արաբական Էմիրություններում։
Էմիրություններից Հայաստան վերադառնալ ցանկացողները ստիպված էին վճարել մի քանի անգամ ավելի թանկ, քանի որ ուղիղ չվերթները դադարեցված էին, իսկ օդանավերը ստիպված էին երկարացնել իրենց երթուղիները՝ կատարելով շրջանցումներ։
Այսօր հայտարարվեց, որ Էմիրություններից դեպի Հայաստան կկազմակերպվի ուղիղ չվերթ, որը կիրականացնի «FlyDubai» ավիաընկերությունը։ Սակայն ընկերությունը, ըստ էության, որոշել է պատերազմի ստեղծած իրավիճակից ստանալ անհամաչափ շահույթ։
Եթե նախկինում նույն ուղղությամբ տոմսերը վաճառվում էին մոտ 150 դոլարով, ապա այժմ մարդիկ չեն կարողնաում ձեռք բերել նման տոմսեր։ Հասանելի են միայն բիզնես տոմսեր որոնց արժեքը հասնում է ավելի քան 6200 դիրհամ կամ 1600 դոլար։
Սա այն դեպքում, երբ չվերթի երթուղին չի փոխվել, և ինքնաթիռը հավելյալ ծախսեր չի կրելու։



