Ֆլորիդայում Ուկրաինայի հարցով ՌԴ-ի և ԱՄՆ-ի խո...

ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը հայտարարել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև Ֆլորիդայում կայացած խորհրդակցությունները արդյունավետ և կառուցողական էին։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ֆլորիդայի հարավում կայացած բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը:

«Անցած երկու օրվա ընթացքում Ֆլորիդայում Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը արդյունավետ և կառուցողական հանդիպումներ է անցկացրել ամերիկյան պատվիրակության հետ՝ Ուկրաինայի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ ծրագիրն առաջ մղելու համար»,-գրել է Ուիթկոֆը X-ում:

Ուիթկոֆը նշել է, որ ԱՄՆ-ի անունից Ռուսաստանի հետ բանակցություններին մասնակցել են նաև ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, և Սպիտակ տան աշխատակից Ջոշ Գրուենբաումը։