2020 թվականին Հայաստանի բնապահպանության նախարարությանը 5 ծրագրի իրականացման համար հատկացվել է 7 միլիարդ 578 միլիոն դրամ: Այս միջոցներից մեկուկես միլիարդ դրամը տրամադրել են օտարերկրյա դոնորները: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում պետաիրավական, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
Արդյունքում, ըստ նախարարի, ծախսվել է 6 միլիարդ դրամ: Դա, ինչպես նշեց Ջանջուղազյանը, կազմում է այս ոլորտում կատարված ծախսերի ճշգրտված ծրագրի շուրջ 81 տոկոսը:
«Նախատեսվում էր իրականացնել ընդհանուր 29 միջոցառում»,- ասաց Ֆինանսների նախարարության ղեկավարը: