Ֆինլանդիայում քայլեր են ձեռնարկում էլեկտրաէնե...

Ֆիննական Fingrid էլեկտրական ցանցերի ընկերությունը հաջորդ ամսվանից պետական ու մասնավոր հատվածի կազմակերպություններին իր աջակցությունն է առաջարկում՝ առաջիկա ձմռան համար էլեկտրաէներգիայի հնարավոր դեֆիցիտը կանխելու նպատակով: Այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Fingrid-ը ընկերությունների և հանրային հատվածի համար ներդնում է կամավոր աջակցության նոր ընթացակարգ՝ էլեկտրաէներգիայի պակասը կանխելու համար»,-ասվում է հայտարարության մեջ: Նոյեմբերի 17-ին ընկերությունն ավելի մանրամասն կհաղորդի աջակցության մանրամասները: