Ֆինլանդիայի կառավարությունն առաջարկել է թույլ...

Ֆինլանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել առաջարկ՝ թույլատրելու միջուկային զենքի ներմուծումը, փոխադրումը, հանձնումը և պահպանումը պաշտպանության հետ կապված իրավիճակներում: Այդ մասին ապրիլի 23-ին հաղորդել է հանրապետության պաշտպանության նախարարությունը։

«Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել առաջարկ՝ ատոմային էներգիայի և քրեական օրենսգրքի մասին օրենքում ուղղումներ մտցնելու վերաբերյալ», - ասվում է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Իշխանությունների առաջարկի համաձայն՝ օրենքում փոփոխությունները թույլ կտան Ֆինլանդիայում միջուկային զենքի ներմուծումը, փոխադրումը, հանձնումը և պահպանումը՝ «Ֆինլանդիայի պաշտպանության, ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության կամ պաշտպանական համագործակցության