Ֆինլանդիայի արտգործնախարարն ասել է, որ ԵԱՀԿ-ն...

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն ասել է, որ ԵԱՀԿ-ն կարող է դադարեցնել գոյությունը որպես կազմակերպություն, տեղեկացրել է ERR-ն։

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կբախվի ճգնաժամի հաջորդ վեց ամսում, քանի որ Ռուսաստանը եւ Բելառուսը հավանություն չեն տալիս 2024թ. Էստոնիայի նախագահությանը կազմակերպությունում, նշել է ԶԼՄ-ն։

Հաավիստոն հայտարարել է, որ  կազմակերպությունը կարող է դադարեցնել գոյությունը 2024թ.։ Էստոնիայից հետո նախագահությունը պետք է անցնի Ֆինլանդիային, տեղեկացրել է Yle-ը։

ԵԱՀԿ նախագահությունը 2022թ. անցել է Լեհաստանին եւ ներկայում Հյուսիսային Մակեդոնիայի ձեռքում է։ Կազմակերպության աշխատանքը ղեկավարում է երկրի արտաքին գործերի նախարար  Բուժար Օսմանին։

ԵԱՀԿ կանոններով՝  փոխատեղվող նախագահությունը պետք է արժանանա բոլոր անդամների հավանությանը։ Էստոնիան չի ցանկանում հրաժարվել իր նախագահությունից։

ԵԱՀԿ-ն հիմնվել է Բուդապեշտում 1994թ., երբ անվտանգության եւ համագործակցոթյան խորհրդակցությունները ավարտվել են առանձին կազմակերպության ստեղծմամբ։ Առաջին նման հանդիպումը տեղի է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ուրհո Կեկոնենի նախաձեռնությամբ, 1975թ. Հելսինկիում։