Ֆինանսական աջակցություն՝ Արցախի 5564 աշխարհազ...

«Հայաստան» համահայկական հիմնադրամի մշտական ուշադրության և հոգածության կենտրոնում  են Արցախի ու արցախցիների սոցիալական խնդիրները:  

 

Իր աջակցության ծրագրերի շրջանակում Հիմնադրամը միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրի  պատերազմին մասնակցած արցախցի 5564 աշխարհազորայինների ընտանիքներին: Սոցիալական աջակցության այս ծրագիրը կօգնի առժամանակ հոգալ  նրանց ընտանիքների կենսական պահանջները։

 

Արցախյան 44 -օրյա պատերազմի ընթացքում, Պաշտպանության բանակի հետ միասին, աշխարհազորը կամավորական սկզբունքով անձնվիրաբար լծվել է Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: 

 

Ծրագրով  Հիմնադրամն ընդհանուր առմամբ աշխարհազորայինների ընտանիքներին կհատկացնի 1 մլրդ 112 մլն 800 հազար դրամ գումար, որը կփոխանցվի «Արցախփոստ»–ի միջոցով:

 

Հիմնադրամը շարունակելու է աջակցել մեր նվիրյալներին՝ իրականացնելով տարատեսակ ծրագրեր, որոնք կօգնեն նրանց հնարավորինս շուտ վերադառնալ բնականոն կյանքի:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ