Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելի լիակատար միջազգային մեկուսացումը կօգնի այս երկրի ներկայիս իշխանություններին հետ պահել Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից։ Այս մասին նա ասել է արաբալեզու պաղեստինյան Palestine TV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մտքերը, իհարկե, պարզ են, երբ պատանդները փրկվեն, նրան ոչինչ չի խանգարի ռազմական գործողությունները վերսկսելու, եթե միջազգային հանրությունը իրատեսական դիրքորոշում չընդունի և ամբողջությամբ չմեկուսացնի Իսրայելը»,-ասել է Ֆիդանը:
Նա հիշեցրել է, որ «Գազայում հրադադարի համաձայնագրի երաշխավորներն են Եգիպտոսը, Կատարը և Միացյալ Նահանգները»։



