
Թուրքիայի և Իրանի դիվանագիտության ղեկավարներ Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաքչին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են Ստամբուլում Իրանի միջուկային հարցի շուրջ կայանալիք խորհրդակցություններին։ Կողմերը քննարկել են նաև Գազայում տեղի ունեցող իրադարձությունները։
«Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Գազայի հումանիտար իրավիճակը, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև միջուկային բանակցությունները, որոնք տեղի կունենան ուրբաթ օրը Ստամբուլում», - հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական աղբյուրը։