Ֆիդանը հանդիպել է ԱՄԷ նախագահ Մոհամմադ բին Զա...

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է ԱՄԷ նախագահ Մոհամմադ բին Զայիդ ալ-Նահյանի հետ։

Այդ մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև երկկողմ հարաբերությունների վիճակը և հեռանկարները, ինչպես նաև համագործակցության ամրապնդման և տարբեր ոլորտներում համատեղ գործունեության հնարավորությունների ընդլայնման հարցերը։

Աբու Դաբիում Թուրքիայի դեսպան Լութֆուլլահ Գյոքթաշը X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ Հաքան Ֆիդանը նաև հանդիպել է իր գործընկերոջ՝ ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայիդ ալ-Նահյանի հետ։