
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հունիսի 2-ին Ստամբուլում անցկացված ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի արդյունքները, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրներին։
«Քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև նախօրեին (հունիսի 2-ին –ծնթ.՝ ТАСС-ի) Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները», -հայտնել են աղբյուրները։