Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Արաղչին Ֆիդանին հայտնել է, որ օտարերկրյա կապեր ունեցող որոշ անձինք Իրանի քաղաքացիների խաղաղ ցույցերը վերածել են բռնի անկարգությունների, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել։



