Ֆիդանը, Բայրամովը և նրանց կորեացի գործընկերը...

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և նրա կորեացի գործընկեր Չո Հունի հետ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը այս մասին հրապարակել է սոցիալական ցանցերում։
Հեռախոսազրույցների ընթացքում կողմերը, ըստ տեղեկությունների, մտքեր են փոխանակել տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու հնարավոր քայլերի մասին։