Թուրքիան և Միացյալ Նահանգները աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին և ամեն ջանք գործադրում են Կովկասում և Սև ծովում լարվածության սրման ռիսկը նվազեցնելու համար։
Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Նյու Յորքում կայացած «Թուրք-ամերիկյան հարաբերությունները 100 տարվա շեմին» խորհրդաժողովում։
Իր ելույթում Ֆիդանը ընդգծել է Անկարայի և Վաշինգտոնի միջև համագործակցության կարևորությունը համաշխարհային խաղաղության և կայունության պահպանման համար։ Նա հավելել է, որ երկու երկրների գործընկերությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային զարգացման և խաղաղապահության համար։
Ֆիդանը նաև նշել է, որ Սևծովյան տարածաշրջանը չպետք է դառնա խնդիրների աղբյուր, այլ միջազգային համագործակցության հարթակ։



