Դժվարին գագաթնաժողովը Բրյուսելում լավ չի սկսվել։ Օդանավակայանում մեր ինքնաթիռը վնասվել է սանդուղքավորող մեքենայի կողմից, ուստի՝ այն չի կարող թռչել, և մենք ստիպված ենք այն այստեղ թողնել, ֆեյսբուքյան էջում գրել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
Նա հավելել է, որ աջակցում է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին, որը դիտավորյալ չի մասնակցել այս գագաթնաժողովին՝ բողոքելու ԵՄ ինստիտուտների կողմից Սերբիայի նկատմամբ անարդար վերաբերմունքի դեմ։
«Երկակի չափանիշները եվրոպական քաղաքականության բնորոշ գիծն են։ Մի կողմից, խոշոր ուժերն Ուկրաինային մղում են միանալ ԵՄ-ին, չնայած այն լիովին անպատրաստ է, մյուս կողմից՝ նրանք խանգարում են Սերբիային միանալ միությանը, քանի որ այն չափազանց հպարտ է, ինքնավստահ և ինքնիշխան», - նշել է Ֆիցոն։



