Ֆիցոն սպառնում է Զելենսկուն՝ դադարեցնել էլեկտ...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն սպառնացել է Վլադիմիր Զելենսկուն դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումները՝ «Դրուժբա» նավթամուղով նավթի մատակարարումների դադարեցման պայմաններում, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:

«Եթե Զելենսկուն թվում է, թե դա ոչ մի արժեք չունի, որ դա իրեն պետք չէ, ապա մենք կարող ենք որոշում կայացնել և հրաժարվել էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում համագործակցությունից», - հայտարարել է Ֆիցոն։