Քրիստինե Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է ․
Կներեք որ ձեր հայրենիքի ճակատագրի մասին մտորումները ընդհատում եմ :
Գիտե՞ք թե սա ինչ լուսանկար է:
Կարծու՞մ եք, որ սա Աբովյանի հիվանդանոցի նկուղն է, որը ցնցեց ողջ հայությանը ամիսներ առաջ:
Ոչ :
Սա Մեծամորի դիահերձարանում դեռ պահպանվող զոհված զինծառայողների 100 մարմին ու մասունքներն են, որոնք հիմնականում նույնականացված են։
Դուք արդարացի կհարցնեք . ինչու՞ են դեռ այնտեղ պահպանվում, եթե նույնականացված են, չէ որ նույնականացված` նշանակում է որ
մասունքից դատաբժշկական փորձաքննության ընթացքում վերցված նմուշառումը նույնականացվել է որևիցե անձի հետ`ծնողի, հարազատի:
Այո, իրավացի եք:
Հենց այդպես է:
Սակայն ,ինչպես խոստովանում է դատաբժշկական կենտրոնի Արմավիրի համակարգող Սերգեյ Աբգարյանը, թեկուզ և ծնողները հայտնի են, սակայն նրանք հրաժարվում են մարմինը կամ մասունքը տանել, հուղարկավորել:
Իհարկե կան չնույնականացված, քանի որ կան ծնողներ ով վստահ է, որ իրենց հարազատները ողջ են ու գերության մեջ և հրաժարվում են ԴՆԹ թեսթավորում անցնել, կան որ մասունքները այնքան փոքր են, որ հարազատները չեն ընդունում ու ցանկանում են ավել (Աստված ջան, ներիր ինձ) մասունքներ ունենալ հուղարկավորության համար:
Բայց հիմնականը նույնականացված են:
Բայց հուղարկավորված չեն, աղոթքով ուղեկցված չեն:
Ի՞նչ է սա նշանակում:
Ես չեմ խոսում հարազատների մասին:
Ծնողներին հաստատ չեմ դատում, այդ իրավունքը չունեմ և չեմ ունենա:
Խոսքը նրանց մասին չէ բնավ:
Նրանց վիշտը Աստված չտա ոչ մեկին:
Իսկ ու՞ր է պետությունը, ու՞ր է այն դողդղացող ձայնով, վախեցած աչքերով , բազմակի պատվաստված նախարար կոչեցյալը, ով դեռ հունիսին խոստացավ լուծել այս հարցը, ամպագորգոռ սրտաճմլիկ հայտարարություններ արեց, թե բա. «Առաջիկայում մենք հանդես կգանք նաև մեր հետագա պատկերացումները այս իրավիճակից դուրս գալու և մեր զինվորների, մեր հերոսների դիերը հողին հանձնելու, հուղարկավորելու միասնական մոտեցում»: Ու՞ր է, չորս ամիս էլ անցավ:
Սա մեր պետությունում տիրող տոտալ բառդակի պատկերի ամենամուգ գույներն են, սևն է, որից այն կողմ անդունդն է, ուր մենք գահավիժում ենք, ինչպես գերագույն ստահակն է սիրում ասել ` թռիչքաձև արագությամբ:
Այ անսրբություն ստահակներ,
էս ի՞նչ եք անում այս երկրի արյան հետ, այս երկրի աղ ու հացի հետ,
դուք ո՞նց եք ապրում, ո՞նց եք շնչում, ձեր երեխաներին ո՞նց եք գուրգուրում, նրանց աչքերի մեջ ո՞նց եք նայում...
Անիծվեք նզովյալներ, անիծվեք դուք:
Դատը դաժան է լինելու, դատաստանը անողորմ:



