Ֆեյսբուքի առաջ նստած քննադատելով ե՞ն ուզում հ...

«Էսօր Հայրենիքն իսկապես հայտնված է ծանրագույն վիճակում և փրկության միակ բանալին մեր ժողովրդի ձեռքում է և եթե ժողովուրդը չհամախմբվի, չմիավորվի, չկարողանա կանգնել մեկ միասնական դիքի վրա դա անհնարին կդառնա»,-այս մասին ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Իշխանության ապատեղեկատվության ազդեցության ներքո ճնշող մեծամասնություն կա, հատկապես մարզաբնակ մեր քաղաքացիների շրջանում, որտեղ մարդիկ մտածում են իշխանությունը կատարում է իր խոստումները, ի՞նչ է եղել որ։ Սա խոսում է այն մասին, որ մեր քարոզչական աշխատանքը թերացել  է  այս մասով ։ Մեր քաղաքացիների զգալի մասը ապատիայի մեջ է և չի պատկերացնում, որ վաղը հնարավոր է  չլինի, հիմա մեր խնդիրն է այդ քաղաքացիներին արթնացնել , ոտքի հանել»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝  անդրադառնալով հատկապես խորհրդարանական ընդդիմության մաս կազմող ուժերին ուղղված քննադատությանը։

«Հեշտ է քննադատելը, բայց երբ գալիս է գործ անելու պահը, սկսում է ամեն մեկն իր նեղ կարգավիճակից ելնելով մեղադրել նախկիններին։ Ինչո՞վ են տարբերվում նրանք, ովքեր քննադատում են մեզ , գործող իշխանություններից ․․․ Ես ասում եմ ժողովո՛ւրդ , հատկապես ընդդիամդիր դաշտում,  իրար փոր որ թափում եք դրանից հայրեիքը չի փրկվում, ոչ էլ ՝ Նիկոլի իշխանությունն է երերում։  Նիկոլ Փաշինյանի դավաճանական իշխանությունը կարող է հեռացվել համազգային  համախմբամբ և ծրագրային կոնկրետ գործողության շնորհիվ ․․․ Ֆեյսբուքի առաջ նստած քննադատելով ե՞ն ուզում հասարակութուն համախմբել»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Մանրամսն՝ տեսանյութում։