
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռներ, այդ թվում՝ երկու F-35 կործանիչներ, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ խոցվել են «երկու իսրայելական F-35 կործանիչներ և զգալի թվով փոքր ինքնաթիռներ»։ Fars-ի փոխանցմամբ՝ օդաչուների ճակատագիրը դեռևս անհայտ է։
Միևնույն ժամանակ, Tasnim լրատվական գործակալության տեղեկությունների համաձայն, խոցված իսրայելական կործանիչներից մեկի օդաչուն գերի է վերցվել։