Օրերս Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը անդրադարձ էր կատարել «Շանի» ընկերության սեփականատեր Էրիկ Սարգսյանին․ «Մեկդ սրան հարցրեք, թե բա ինչու՞ է մարդկանց խաբում փողեր հավաքում, եթե ամեն օր քարոզում է թուրքի հետ ապրելը ...
Ինձ բլոկել է հարցիս համար, թե որ հայտարարում ես ՊՆ պահեստները լինքն են ու ոչ մի բանի կարիք չկա, ինչո՞ւ ես ամբողջ օրը մուրացկանություն անում ու ոչ մի արդյունք ...»,-գրել էր նախկին պատգամավորը։
Հիշեցնենք, որ Էրիկ Սարգսյանը իր գրառումներից մեկում դիտարկել էր իսլամ ընդունելու և թուրքերի հետ ձուլվելու հավանական տարբերակ։ Ըստ նրա այդ կերպ հայերը կարող էին ներսից գրավել Թուրքիան։
Սոֆյա Հովսեփյանի կողմից մեղադրանքի արժանացած անձը պարզվում է հիմա էլ ռոբոտ պատրաստելու համար է փող հավաքում քաղաքացիներից․ «Սահմանապահի փոխարեն ռոբոտներ նախագիծ։ Հայեր ջան այս նախագիծը ամբողջովին իրականացվելու է հանգանակությունների շնորհիվ։ Առաջին ռոբոտը արդեն կոմպլեկտավորված է գրեթե կեսով և շտապել է պետք․․․»,-գրել է նա։

Հետաքրիր է, որ այս դրամահավաքի հայտարարությանը կից ներկայացվել է ռոբոտի լուսանկար, որը մարդկանց կողմից ընկալվում է Էրիկ Սարգսյանի իրականացվելիք նախագիծի նախատիպ (գուցե հրապարակման հեղինակը այլ բացատրություն ունի, թե ինչու՞ է ֆանտաստ հեղինակի ստեղծագործությանը կից հրապարակել ռոբոտ պատրաստելու հայտարարությունը), բայց իրականում այն ֆանտաստ նկարիչ Վիտալի Բուլգարովի գործերից է (աղբյուրը այստեղ) և ոչ մի կապ չունի Էրիկ Սարգսյանի կամ իր կողմից հիմնադրված «Շանի» ընկերության հետ։ Ընդ որում ֆանտաստ նկարչի ստեղծագործությունը համացանցի տարբեր էջերում հրապարակվել է առնվազն 8 տարի առաջ։

Մեկնաբանություններում, ի դեպ, մարդիկ քննարկում են նկարում ներկայացված ռոբոտի տեխնիկական տվյալները, մեջքի վրա ընկնելու հավանականությունը, այսինքն քաղաքացիներն իրականում այս նկարը ընկալել են, որպես կյանքի կոչվող նախագիծ։
Այս հայտարարությունը, կարծում ենք, պետք է արժանանա իրավապահների ուշադրությանը և հրապարակային պետք է բացատրություն ներկայացվի հանրությանը, թե իրականում ինչի՞ համար է փող հավաքվում և արդյո՞ք պետությունը կապ ունի այս ամենի հետ։ Չխախտելով անմեղության կանխավարկածը և մեր կողմից պնդումներ չանելով հույս ունենք, որ այս հարցերը պատասխաններ կստանան։
Ի դեպ համացանցում քննարկումների ֆոնին Էրիկ Սարգսյանը իր էջում գրել է․ «Մեկ մեկ էլ էս նկարն եմ դնում։ Բայց մեր սարքածի հետ կապ չունի»,-հրապարակելով այլ լուսանկար։



