ԵԺԿ իր եզրափակիչ հաղորդագրությամբ ամրագրել է՝...

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.

«Եվրոպական Ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեան, իր եզրափակիչ հաղորդագրությամբ ամրագրեց, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է:

Այս պաշտոնական փաստաթուղթը, հիմք է հանդիսանում ասելու, որ եվրոպական ժողովրդավարությունն Աշոտյանին ճանաչելով որպես քաղբանտարկյալ` հերքել է ՀՀ կառավարիչների «արդարադատության» հյուսած հեքիաթներն ու անհիմն գործունեությունը:

Չեմ բացատում, որ համաեվրոպական տարբեր կառույցներ, հղում անելով ամենախոշոր քաղաքական միավորման պաշտոնական դիրքորոշման վրա, կրկին անդրադառնան այս հարցին` նշելով, որ ժողովրդավարության բաստիոնում կան քաղաքական բանտարկյալներ»: