Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին բախվել են «Ford»-ն...

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Արթուր Հ.-ի վարած «Mazda» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Հ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: 
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 
 
Բախման հետևանքով «Mazda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին տեղադրված բետոնե էլեկտրասյանը և կոտրել այն: 
 
Էլեկտրասյան կոտրվելու հետևանքով նաև վնասվել է մեկ այլ բետոնե էլեկտրասյուն: 
 
Էլեկտրոցանցի աշխատակիցները ժամանակավորապես հոսանքազրել են նշված տարածքը և արդեն աշխատանքներ են սկսել՝ վնասված էլեկտրասյուները նորով փոխարինելու ուղղությամբ: