Բելառուսի ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, նախագահական ընտրություններում ստացել է ձայների 87,6%-ը, ասել է հարցումն անցկացրած Բելառուսի երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի նախագահ Պավել Ալեքսոն։
Բելառուսի ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 81,5 տոկոս, ընտրելու իրավունք ուներ 6,9 միլիոն մարդ: