Եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավու...

Պատերազմի ընթացքում եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքն ամբողջությամբ, լիովին Հայաստանի Հանրապետությանը չի պատկանել:

Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ազգային ժողովի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Հայկ Սարգսյանը հետաքրքրվեց՝ պատերազմի ընթացքում բանակը որևէ սահմանափակում ունեցե՞լ է, վարչապետի կողմից եղե՞լ է որոշում՝ որևէ զինատեսակ չօգտագործելու:

Փաշինյանը զինատեսակների հետ կապված ասելիք ուներ, սակայն չցանկացավ շատ մանրամասներ ներկայացնել նիստի բաց հատվածում: Այնուամենայնիվ, վարչապետը հայտնեց. «Եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությանը չի պատկանել»:

Ներկաներին խոստացավ այդ մասին խոսել նիստի փակ հատվածում: