Եղանակը Հայաստանում

Նոյեմբերի 6-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Շաբաթվա մինչև վերջ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ «Հայպետհիդրոմետից» «NEWS.am»-ին հայտնել են, որ Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մոտակա գիշերը մայրաքաղաքում կլինի +1-ից +3, իսկ վաղը ցերեկը՝ +17-ից +19 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում. գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +10+15,

Կոտայքի լեռներում. գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +11+14,

Կոտայքի նախալեռներում. գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +14+17,

Սևանի ավազանում. գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +11+15,

Լոռիում. գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +13+16,

Տավուշում. գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +15+18,

Արագածոտնի լեռներում. գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +10+14,

Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +13+18,

Արարատում. գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +17+19,

Արմավիրում. գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +17+19,

Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +12+15,

Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +17+19,

Սյունիքի հովիտներում. գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +17+20,

Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +12+16։