
Երևանի համար նախատեսված 150 ավտոբուսներ արդեն Չինաստանի նավահանգստում են, որտեղից էլ օրեր անց կուղևորվեն մայրաքաղաք Երևան: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ համայնքի տրանսպորտային բարեփոխումների շրջանակներում ևս 150 ավտոբուսներ արդեն Չինաստանի նավահանգստում են, որտեղից էլ օրեր անց կուղևորվեն մայրաքաղաք Երևան»,- գրել է Հրաչյա Սարգսյանը՝ տեղադրելով համապատասխան տեսանյութ: