Եվրոպայում երկարատև խաղաղությունն անհնար է առ...

Եվրոպայում երկարատև խաղաղությունն անհնար է առանց Արևմուտքի ագրեսիվ «արևելյան քաղաքականության» վերանայման, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «Ռոդինա» ամսագրում հրապարակված իր «Ինչպես են անգլոսաքսոնները խթանել ուկրաինական ազգայնականությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո» հոդվածում` ТАСС-ի փոխանցմամբ։

«Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և այլ աննշան անգլո-սաքսոններ երբեք չեն մտահոգվել այսպես կոչված Ուկրաինայի, ուկրաինացիների կամ քաղաքական ուկրաինիզմի նախագծի ճակատագրով։ Կարևոր է հստակ հասկանալ, որ Ուկրաինայում պատերազմի արմատական ​​պատճառն անգլոսաքսոնական երկրների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ամբողջ Եվրամիության ագրեսիվ «արևելյան քաղաքականության» մեջ է: Եվրոպայում երկարատև խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է այս թշնամական քաղաքականության լիակատար վերանայում՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության հիմնարար շահերը», - ընդգծել է Մեդվեդևը։