Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն Ադրբեջանի...

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունների մասին հաղորդագրությունների առնչությամբ։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն այս մասին գրել է X-ի իր էջում։ 

«Մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունների մասին հաղորդագրություններով։ Կոչ ենք անում երկու կողմերին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից։ Երկխոսությունը հարատև խաղաղության միակ ճանապարհն է»,-գրել է Բուրիչը։ 

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի չորս զոհ և մեկ վիրավոր: