«Եվրոպան սխալ ուղղությամբ է շարժվում» . Թրամփ...

«Եվրոպան սխալ ուղղությամբ է շարժվում»։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում իր ելույթի ժամանակ, հայտնում է BBC News-ը:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը «չի ճանաչում Եվրոպան»։

«Ես սիրում եմ Եվրոպան, ուզում եմ տեսնել, թե ինչպես է աճում, բայց սխալ ուղղությամբ է շարժվում։ Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել»,- ասել է Դոնալդ Թրամփը։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ իր ընկերները վերադառնում են Եվրոպայի տարբեր մասերից և ասում իրեն, որ «չեն ճանաչում այն»։

Դավոսում իր ելույթի ժամանակ Թրամփը հիշատակել է նաև «անվերահսկելի զանգվածային միգրացիայի» և ռեկորդային բյուջետային ու առևտրային դեֆիցիտի մասին։

«Մեր աշխարհի որոշ մասեր փլուզվում են աչքներիս առաջ, և առաջնորդները ոչինչ չեն անում դա կանխելու համար»,- ասել է ԱՄՆ նախագահը։

«Փորձագետները պնդում էին, թե իմ ծրագրերը կհանգեցնեն անկման և լուրջ գնաճի, բայց մենք ապացուցեցինք, որ նրանք սխալվում են»,- հավելել է նա։