
Եվրոպան պատրաստվում է ամերիկացի սենատորների հետ համակարգմամբ և ֆրանսիական առաջարկների հիման վրա Ռուսաստանի դեմ վերջին երեք տարվա ընթացքում ամենախիստ պատժամիջոցները սահմանել: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն:
Նա հստակեցրել է, որ այդ պատժամիջոցները կոչված են «ուղղակիորեն փակելու» այն ռեսուրսները, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին շարունակել պատերազմը Ուկրաինայի դեմ: Բարոն ընդգծել է հատկապես էներգետիկ ոլորտը, մասնավորապես, նավթի արտահանումից ստացված եկամուտները:
«Մենք ցանկանում ենք, որ Վլադիմիր Պուտինը վերջապես համաձայնի հրադադարին, քանի որ մենք տեսնում ենք, որ այն ժամանակվանից, երբ նախագահ Թրամփն առաջարկել է 30 օրով դադարեցնել կրակը, Ռուսական հարվածներն Ուկրաինային ուժգնացել են»,- նշել է Բարոն: