Եվրոպան այլեւս Վաշինգտոնի ձգողականության գլխա...

Եվրոպան այլեւս Վաշինգտոնի ձգողականության գլխավոր կենտրոնը չէ, եւ այս տեղաշարժը կառուցվածքային է, այլ ոչ թե ժամանակավոր, չորեքշաբթի հայտնել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, հաղորդել է Reuters-ը։

Ելույթ ունենալով Եվրոպական պաշտպանության գործակալության տարեկան համաժողովում՝ նա նշել է, որ չնայած ԵՄ-ը դեռեւս ձգտում է ամուր տրանսատլանտյան կապերի, եւ Միացյալ Նահանգները կմնա դաշնակից, այնուամենայնիվ, Եվրոպան պետք է հարմարվի նոր իրողություններին։

Կալասի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք է «ավելի եվրոպական դառնա՝ իր հզորությունը պահպանելու համար»։

«Ուժային հարկադրման, ազդեցության ոլորտների բաժանման քաղաքականությանը եւ այնպիսի աշխարհի լիամասշտաբ վերադարձի ռիսկը շատ իրական է»,- նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։