
ԱՄՆ կառավարությունը հարյուր միլիարդավոր դոլարներ է հատկացրել Ուկրաինային օգնելու համար, մինչդեռ Եվրոպան շատ ավելին է ծախսել Ռուսաստանից նավթ և գազ գնելու վրա։ Այս մասին նշվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած ելույթում, որով նա հանդես կգա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև։
«Միացյալ Նահանգները հարյուր միլիարդավոր դոլարներ է ուղարկել Ուկրաինայի պաշտպանությանն աջակցելու համար։ Մինչդեռ, Եվրոպան, ցավոք, ավելի շատ փող է ծախսել Ռուսաստանից նավթ և գազ գնելու, քան Ուկրաինային պաշտպանելու համար. անհամեմատ շատ ավելի: Եվ Բայդենը արտոնել է այս պայքարի համար ավելի շատ գումար փոխանցել, քան ծախսել է Եվրոպան»,- նշվում է ԱՄՆ նախագահի ելույթի տեքստում։