Եվրոպան աշխատում է ռուսական գազի դիմաց ռուբլո...

Եվրոպան աշխատում է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջի միասնական մոտեցման վրա, գրում է Reuters-ը։ 

Կրեմլն ուրբաթ օրը հայտարարել է, որ անմիջապես չի դադարեցնի գազի արտահանումը Եվրոպա, քանի որ ապրիլի 1-ից հետո վճարման ենթակա մատակարարումները կիրականացվեն այս ամսվա երկրորդ կեսին կամ մայիսին։

Ռուսական գազից կախում ունեցող եվրոպական երկրների կառավարությունները քննարկել են իրենց էներգետիկ ընկերությունների հետ, թե ինչպես կատարել վճարումները։

«Եվրամիությունը համակարգված աշխատում է՝ Ռուսաստանի հետ գազային պայմանագրերի համար արտարժույթով վճարումների միասնական մոտեցում հաստատելու ուղղությամբ»,- Twitter-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի էներգետիկ բաժնի գլխավոր տնօրեն Դիտե Յուլ Յորգենեսենը:

«Եթե Պուտինն անջատի գազը, ապա դա կարող է լինել միայն համեմատաբար կարճ ժամանակով, եւ նա չի կարող վերաուղղել ամբողջ բնական գազը», - ասել  է եվրոպացի գազային թրեյդերներից մեկը։

Վերլուծաբաններն ասել են, որ ծրագիրը, որն ամրապնդում է Գազպրոմի դիրքերը ռուսական գազի առեւտրի կենտրոնում, ավելի շատ ուղղված է նավթագազային ընկերությանը ապագա պատժամիջոցներից պաշտպանելուն, քան Եվրոպային այդքան անհրաժեշտ վառելիքից զրկելուն:

Գերմանիայում հայտարարել են, որ ուսումնասիրում են Պուտինի հրամանագիրը, մինչդեռ էկոնոմիկայի նախարարության խոսնակն ասել է, որ մասնավոր պայմանագրերը վավեր են, եւ երկիրը ռուսական գազի համար վճարում է եվրոյով: