Եվրոպական մի շարք երկրներ Բրյուսելին կոչ են ա...

Եվրոպական միությունն անհապաղ պետք է մշակի Ուկրաինային ԵՄ-ի կազմ ընդունելու հստակ ճանապարհային քարտեզ: 

Այս մասին հայտնում է Politico-ն՝ այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Շվեդիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի կառավարությունները։ 

«Մենք, հաստատելով Ուկրաինայի լիակատար հանձնառությունը ԵՄ-ին անդամակցության հեռանկարին, կոչ ենք անում արագացնել նրա ընդունման գործընթացը»,- ասված է հայտարարության մեջ։

Փաստաթղթում ընդգծվում է, որ եկել է այդ ուղղությամբ հավակնոտ ու արդյունավետ որոշումներ ընդունելու ժամանակը։

Հայտարարության հեղինակները նշել են, որ Ուկրաինան զգալի առաջընթաց է արձանագրել բարեփոխումների անցկացման հարցում և այժմ եկել է ժամանակը, որպեսզի մոբիլիզացվեն ջանքերը՝ օգնելու Ուկրաինային ԵՄ-ին անդամակցությանը հասնելու համար: