Հոկտեմբերի 27-ին Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027թթ.) միանալու մասին։
Հայաստանն արդեն մասնակցել է «Ստեղծագործ Եվրոպայի» նախորդ փուլին (2014-2020թթ.)։
Ծրագրին շարունակական մասնակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում երկրի մշակութային և ստեղծագործական ոլորտների համար` դարձնելով դրանք ավելի ներառական, թվային և էկոլոգիապես ավելի կայուն, և միաժամանակ ամրապնդում է Հայաստանի և Եվրոպական միության մշակութային համագործակցությունը։



