Եվրոպական երկրներն ինչ-որ պահի ստիպված կլինեն բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, սակայն դրա ժամանակը դեռ չի եկել, հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյին «Iltalehti» թերթին տված հարցազրույցում՝ ТАСС-ի փոխանցմամբ։
Օրպոն ընդգծել է իր պատրաստակամությունը նստել Վլադիմիր Պուտինի հետ սեղանի շուրջ, սակայն նա կարծում է, որ նման զրույցի ժամանակը դեռ չի եկել։
Ֆինլանդիայի վարչապետը կարծում է, որ գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում է, և որ Ֆինլանդիայի համար դժվար կլինի վերսկսել երկխոսությունը հարևանի հետ, քանի դեռ շարունակվում է Ուկրաինայում հակամարտությունը։
«Երբ Ուկրաինայում խաղաղության կամ հրադադարի հարցը Պուտինի ձեռքում է, Ռուսաստանից է կախված, թե արդյոք իրավիճակը կշարժվի երկխոսության վերսկսման ուղղությամբ», - պնդել է նա։



