Եվրոպական դիտորդական առաքելությունն իրականում...

Եվրոպական դիտորդական առաքելությունն իրականում ԵՄ «հետախուզական առաքելություն» է. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի XII գլոբալ ֆորումի բացման ժամանակ։

«Նրանք գիշեր ու ցերեկ լրտեսների պես կանգնած են մեր սահմաններին,  և հարմար բացեր են փնտրում՝ մեզ հասնելու համար: Մենք ունենք բավականաչափ հետախուզական տվյալներ նման ընտրովի հսկողության առաքելության մասին», - ասել է նա:

Հիշեցնենք, որ Եվրամիության երկրների դեսպանները հունվարին Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի ՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։