Եվրոպացիները համագործակցում են Ադրբեջանի հետ՝...

Եվրոպացիները համագործակցում են Ադրբեջանի հետ՝ հաշվի չառնելով, որ այդ երկրում  դիկտատուրային ռեժիմ է․ Էլիբեգովա

«Ադրբեջանը հիմա մոտավորապես վերապրում է այն իրողությունը, որը մեզ մոտ էր առաջին արցախյան պատերազմից հետո։ Իրենք հաղթել են պատերազմում, բայց էյֆորիան կամաց-կամաց սառում է, ի հայտ են գալիս բոլոր սոցիալական-տնտեսական խնդիրները»,- քննարկման ժամանակ ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Նրա խոսքով Ադրբեջանում  հասունանում են  սոցիալական բունտի ռիսկերը։

Ինչ վերաբերում է  արտաքին քաղաքականությանը, նա նշեց, կիզակետում Եվրոպայի հետ համագործակցությունն է նավթագազային սեկտորում։

«Եվրոպացիները համագործակցում են Ադրբեջանի հետ՝ հաշվի չառնելով, որ այդ երկրում  ավտորիտար և դիկտատուրային ռեժիմ է, որովհետև երբ որ հերթը հասնում է գազին, իրենց կոմֆորտին, իրենք խնդիր չեն տեսնում, համագործակցում են Ադրբեջանի հետ, որն իրենց իսկ զեկույցներով կամ տարբեր միջազգային կառույցների հայտարարություններով դեմոկրատիայից շատ հեռու է, խախտվում են մարդու իրավունքներ, կա կոռուպցիա և այլն։ Երբ հերթը հասնում է ռեալ պոլիտիկին, եվրոպացիները հիմա ադրբեջանցիների հետ բավականին բարիդրացիական շփումների մեջ են տնտեսական ոլորտում»,- ասաց ադրբեջանագետը։